«Օրանժն» է՞լ կդառնա ռուսական

«Օրանժն» է՞լ կդառնա ռուսական

Մեր տեղեկություններով, վերջին շրջանում բանակցություններ են ընթանում Հայաստանում բավականին հաջողություններ գրանցած բջջային ընկերություններից մեկը` «Օրանժը», ռուսական «Մեգոֆոն» ընկերությանը վաճառելու շուրջ, չնայած ընդամենը վերջերս արձանագրվեց «Օրանժի» եւ «Յուքոմի» միավորումը: Որոշ աղբյուրներ չեն բացառում, որ գործարքի մասին կարող է եւ առաջիկայում հայտարարվել, սակայն մեկ «բայց», բոլոր դեպքերում, կա: Բանն այն է, որ «Օրանժը», որը ժամանակին այլընտրանքային թարմություն բերեց հայաստանյան տնտեսությանն ու բջջային կապի ոլորտին` շուկան բազմազանեցրեց, երբ տեղի ունենա գործարքը, ինչպես գրեթե մնացյալ ոլորտներում, կվերածվի ռուսական «մենիշխանության», քանզի բջջային ոլորտում եւ «Վիվասելը», եւ «Բիլայնը» ռուսական են: