Իջեցումը հազիվ ձգեն 2 դրամի

Իջեցումը հազիվ ձգեն 2 դրամի

Պատկան մարմինները հանում-գումարում են, գումարում-հանում են, փորձում են էլեկտրաէներգիայի իջեցմանը սոլիդ տեսք տալ՝ հնարավոր շատ դիվիդենտներ քաղելով: Սակայն, ինչպես տեղեկացրեց մեր աղբյուրը, եղած հնարավորությունները բավարարելու են մինչեւ «2 ու մի քիչ» դրամով սակագինն իջեցնելուն, ինչի մասին պաշտոնապես կհայտարարի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը` հունիսի սկզբին: «Ճիշտ է, շատ մեծ չէ «ձեռքբերումը», բայց, դե` մկան ցեթն էլ ջաղացին օգտակար է, իջեցումը սիմվոլիկ է այնքանով, որ մեկ տարի առաջ` հունիսին, «էլեկտրիկ Երեւանն» էր ընդդեմ սակագնի բարձրացման, իսկ այսպես` «step by step», քայլ առ քայլ կփորձենք ինչ-որ բանի հասնել: Կարծում եմ` վերանայումներ էլի կլինեն»: