«ՀԺ». Նոր ընկերություն է հայտնվել, որը համարձակվել է

«ՀԺ». Նոր ընկերություն է հայտնվել, որը համարձակվել է

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Երեկ երեկոյան «Ռուս–Արմ օյլ» ընկերությանը թույլատրվել է լքել Բագրատաշենի մաքսային անցակետը եւ ՀՀ տարածք անցկացնել 46 տոննա դիզվառելիքով բեռնված բեռնատարները։ Դրանց մուտքը Հայաստան 18 օր արգելվում էր։ Սա, իհարկե, ուրախալի է, որ հեղուկ վառելիք ներկրող ընկերություններից զատ վերջապես մի նոր ընկերություն է հայտնվել, որը համարձակվել է թեկուզ փոքր խմբաքանակով դիզվառելիք ներկրել։ Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ մինչեւ այս 46 տոննա դիզվառելիքի ներկրումը վարչապետի մոտ այս հարցով խորհրդակցություն է անցկացվել եւ, ըստ էության, հենց դրա ընթացքում է կայացվել որոշումը։



Ու պետք է նկատել, որ «Ռուս-Արմ օյլ» ընկերությանը իր կամքից անկախ ճիշտ ժամանակին հայտնվել է ճիշտ տեղում, դիզվառելիքը Հայաստանն է բերել այն ժամանակ, երբ վարչապետո հայտարարել է մոնոպոլիաների դեմ պայքարի մասին։ Սա ուղղակի նվեր է կառավարության համար «մոնոպոլիաների դեմ պայքար» պայմանական անունը կրող շոուում թմբկահարելու փաստ ունենալու համար: Պետք է սպասել, որ առաջիկայում նման մի քանի այլ դեպքերի ականատեսը կլինենք։ Խնդիրն այն է, թե որքանով դա կհանգեցնի իրական մրցակցության եւ որքանով դրանից կշահեն ՀՀ քաղաքացիները»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: