«Ժողովուրդ». Քամին տարել է քամուն տված գումարները

«Ժողովուրդ». Քամին տարել է քամուն տված գումարները

«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ քննչական կոմիտեի նոր շենքի կառուցման եւ հարդարման վրա միլիարդավոր դրամներ ծախսվեցին: Անցած տարվա հոկտեմբերին տեղի ունեցավ շենքի բացումը: Բայց արի ու տես, որ առաջին իսկ ուժգին քամուց հետո, որը արձանագրվեց երեկ, այդ շենքն արդեն սկսեց փլուզվել կամ ավելի ճիշտ` «մերկանալ»: Թեեւ այդ շենքը երեսապատման կարիք ամենեւին էլ չուներ, քանի որ վարդագույն տուֆով երեսապատված էր, բայց անցած տարվա սեպտեմբերին 57,6 միլիոն դրամ ծախսվեց ՀՀ քննչական կոմիտեի շենքը հատուկ շերտով երեսապատելու համար: Եւ, ահա, երեկ Երեւանում մոլեգնած ուժգին քամին պոկեց եւ ջարդուփշուր արեց ՔԿ շենքի երեսապատման մի զգալի մասը` բառի ուղիղ իմաստով քամուն տալով պետբյուջեի միջոցները»



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: