Հակառակորդը որոշ ուղղություններում կիրառել է դիպուկահար հրացաններ եւ նռնականետ. ԼՂՀ ՊՆ

Հակառակորդը որոշ ուղղություններում կիրառել է դիպուկահար հրացաններ եւ նռնականետ. ԼՂՀ ՊՆ

ԼՂՀ ՊՆ փոխանցմամբ՝ հունիսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունն, ընդհանուր առմամբ, հանգիստ է եղել:



Հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում խախտել է հրաձգային զինատեսակներից` որոշ ուղղություններում կիրառելով նաև դիպուկահար հրացաններ և ՀԱՆ-17 տիպի նռնականետ (2 արկ):



ՊԲ առաջապահ զորամասերը ցուցաբերել են զսպվածություն, չեն արձագանքել հակառակորդի սադրիչ գործողություններին և շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: