«Մամ, 10 րոպեից կգամ». 10 րոպեն դարձել է 5 տարի (տեսանյութ)

«Մամ, 10 րոպեից կգամ». 10 րոպեն դարձել է 5 տարի (տեսանյութ)

Կառավարության շենքի դիմաց նստած կինը՝ Էմմա Խաչատրյանը, որդու լուսանկարը ձեռքին, այսօր աղիողորմ լացում էր: 5 տարի առաջ նույն այս օրը որդին դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել:



«Հունիսի 2-ին իմ աչքիս առաջ իմ երեխուն տարել են, մինչև այսօր ոչ մի խաբար, ոչ մի նորություն չկա: Իր ընկերները՝ Գարիկ Գրիգորյան, Արսեն Մկրտչյան, Արտավազդ Հարությունյան, և ամենագլխավոր հանցագործը, կազմակերպողը՝ Վիկտոր Հայրապետյան: Գարիկ Գրիգորյանն ամենամոտ ընկերն էր, ասաց՝ արի դուրս գանք քայլենք, որդիս ասաց՝ մամ, 10 րոպեից կգամ, 10 րոպեն դարձել է 5 տարի: Ոչ քրեական գործ են հարուցել, ոչ ձերբակալել են, բոլոր փաստերը կան, բայց ոստիկանությունը և դատախազությունը կոծկում, ծածկում են: Ես հիմա խնդրում եմ պարոն նախագահին, խնդրում եմ վարչապետին, իմ երեխուն գտնեն, տան ինձ, իմ երեխան ոչ մի խնդիր չի ունեցել».- պատմում է Էմմա Խաչատրյանը: Վերջինս նախագահից պահանջում է իր մոտ կանչել դատախազին, ոստիկանապետին և գործին ընթացք տալ:



Մանրամանսերը՝ տեսանյութում: