Կամ երկաթգիծն ենք փակելու, կամ էլ Բաղրամյանի այսօրվա հյուրը մենք ենք լինելու. ջրառատցիները պատրատվում են Երեւան գալ

Կամ երկաթգիծն ենք փակելու, կամ էլ Բաղրամյանի այսօրվա հյուրը մենք ենք լինելու. ջրառատցիները պատրատվում են Երեւան գալ

Օրեր առաջ անդրադարձել էինք, որ գրեթե ողջ օրը Արմավիրի մարզի Ջրառատ համայնքը հոսանքազրկված է եղել: Հոսանքի մեծ տատանում է եղել, մի շարք գյուղացիների կենցաղային տեխնիկան շարքից դուրս է եկել: Այդ օրը՝ ուշ երեկոյան, միայն գյուղի էլեկտրիկը, հոսանքի լարերը իրար միացնելով, գյուղն ապահովվել է հոսանքով, դրանով իսկ խնդիրը լուծված համարել: Սակայն այսօր վաղ առավոտյան կրկին ջրառատցիները ահազանգում են, որ գյուղում հոսանք չկա. «Այս խնդիր տարիներ շարունակ լուծում չի ստանում, ասել ենք ու ասում ենք՝ էլեկտրացանցը անտերության է մատնված, իսկ էլեկտրիկները՝ անգործության, մինչեւ Էջմիածնի էլեկտրացանցի անձնակազմին չազատեն աշխատանքից իրենց անգործության պատճառով, մենք այս վիճակին կլինենք: Մեզ պետք է, որ ՀԷՑ-ի մարդիկ գան եւ խնդրին լուծում տան, հակառակ դեպքում՝ ստիպված ենք ծայրահեղ քայլերի դիմել: Հայաստանում արդեն հարցերը այսպես պետք է լուծվի, կամ երկաթգիծն ենք փակելու, կամ էլ Բաղրամյանի այսօրվա հյուրը մենք ենք լինելու, մեզ այլ տարբերակ չի մնացել: Գյուղում էնքան շատ են խնդիրները, որ այլեւս հնարավոր չի լռել»,- վրդովված բողոքում էին գյուղացիները:



Նելլի Կարապետյան