Հռոմի պապ․ և խաղաղությունը տիրի Ղարաբաղում (լուսանկարներ)

Հռոմի պապ․ և խաղաղությունը տիրի Ղարաբաղում (լուսանկարներ)

Քիչ առաջ Հանրապետության հրապարակում ավարտվեց Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ մեկնարկած էկումենիկ արարողությանն ու Խաղաղության Աղոթքը: Իր ելույթում Հռոմի պապը նշեց, որ շատ էր փափագում այցելել այն աշխարհը, որ առաջինն ընդունեց քրիստոնեական հավատը: «Ինձ համար առանձնաշնորհություն է գտնվել այս բարձունքների վրա, որտեղ Արարատ լեռան հայացքի ներքո նույնիսկ լռությունը մեզ խոսուն է թվում. խաչքարերը մեզ պատմում են անկրկնելի մի պատմություն՝ ամրակուռ հավատով և սոսկալի տառապանքներով հյուսված, մի պատմություն՝ հարուստ Ավետարանի սքանչելի վկաներով, որոնց ժառանգներն եք դուք»: Նա իր խաղաղության աղոթքում հիշատակեց նաեւ Ղարաբաղի խաղաղության հարցը, ինչը ծափահարություններով ընդունվեց․ «Աստված օրհնի ձեր ապագան և «պարգևի, որ հայ և թուրք ժողովուրդների հաշտության ուղին կրկին ձեռք առնվի, և խաղաղությունը տիրի Ղարաբաղում» (Պատգամ հայերին, 12 ապրիլի 2015թ.)»։