Անհնար է, որ մենք ՓՄՁ-ներին վատը ցանկանանք. ՊԵԿ նախագահը` Հարկային օրենսգրքի մասին

Անհնար է, որ մենք ՓՄՁ-ներին վատը ցանկանանք. ՊԵԿ նախագահը` Հարկային օրենսգրքի մասին

ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանը կարծում է, որ եթե Չինաստանի պես հզոր երկիրը անդամակցի Եվրասիական տնտեսական միությանը, ԵՏՄ անդամ բոլոր երկրների համար միայն դրական հետևանքներ կունենա։ Այս մասին նա լրագրողների հետ զրույցում ասաց Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում չինագիտական կենտրոնի բացման ժամանակ։



Hraparak.am-ը հետաքրքրվեց ՊԵԿ նախագահից, թե ինչ կարծիքի է Հարկային օրենսգրքի շուրջ քննարկումների վերաբերյալ, քանզի դժգոհություններ ու քննադատություններ շատ հնչեցին այս ընթացքում։



«Գիտեք, որ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվել է Հարկային օրենսգիրքը, բայց միևնույն ժամանակ կան բազմաթիվ առաջարկություններ դրա հետ կապված՝ հիմնական երեք-չորս ուղղությունների մասին է խոսքը, որը այս պահին կառավարությունում և Ազգային ժողովում ևս քննարկման փուլում է»,-ասաց նա։



Դիտարկմանը, թե նոր Հարկային օրենսգիրքը փոքր ու միջին բիզնեսին վնաս է, պարոն Հովսեփյանն ասաց. «Չի կարող լինել մի բան, որ մենք՝ ինքներս, փորձենք փոքր և միջին ձեռներեցությամբ զբաղվող գործարարներին վատը ցանկանանք, անհնար բան է դա»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ