Հայտարարություն

Հայտարարություն

Օգոստոսին լրանում է Էջմիածնի Կենտրոնական ժողովի 110-ամյակը, որը, փաստորեն, հայոց առաջին ազգային սահմանադիր ժողովն էր:



Համահայկական ժողով հրավիրելով՝ ժողովրդավար Հայրապետը (Մկրտիչ Ա Խրիմյան) նպատակ ուներ ժողովրդի ընտրյալների միջոցով քննարկել եկեղեցական, դպրոցական, ընտրական ու տեղական ինքնակառավարման հնարավորինս ազատականացման, տնտեսական եւ այլ խնդիրներ: Ժողովը խորին պատկառանքով նախագահ ընտրեց Սիմոն Զավարյանին:



Վստահաբար, կարեւորելով եւ խիստ այժմեական համարելով Հայոց Առաջին Ազգային ժողովի եւ նրա Կազմակերպչի հետապնդած նպատակները, սեպտեմբերին կկազմակերպվի գիտաժողով Մայր Աթոռում եւ/կամ ՀՀ ԱԺ, ՀՀ ԳԱԱ, ՀՀ ՍԴ-ում:
Մինչ այդ նախաձեռնել ենք ուխտագնացություններ.
15.08.16թ. Այգեհատ՝ Սիմոն Զավարյանի, ու Արդվի` Հայոց առաջին սահմանադրության` «Կանոնագիրք Հայոց»-ի հեղինակ Սուրբ Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսի եւ 16.08.16թ. Էջմիածին՝ Խրիմյան Հայրիկի շիրիմներին:



Գագիկ Այգեհատցի Շավերդյան
«Սիմոն Զավարյան» ԲՄՀԿ
091 51 11 69