Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ժամանակ կգտնի այցելելու Բելառուս

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ժամանակ կգտնի այցելելու Բելառուս

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կայցելի Բելառուս, հայտարարել է Բելառուսում առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Գաբոր Փինթերը:



«Հռոմի պապը ասել է, որ ժամանակ և հնարավորություն կգտնի այդ այցի համար: Ես չեմ կարող ասել` երբ կլինի դա, սակայն, կարծում եմ, որ պոնտիֆիկոսի խոսք արդեն իսկ դրական բան է Բելառուսի համար»,- ասել է Փինթերը:



Նրա խոսքով՝ Ֆրանցիսկոս պապի հետ կայացած հանդիպման ընթացքում իրենք խոսել են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի Հռոմ կատարած այցի և պոնտիֆիկոսի հետ նրա հանդիպման մասին: