ԱՄՆ-ն հետախուզական տիեզերանավ է արձակել

ԱՄՆ-ն հետախուզական տիեզերանավ է արձակել

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի տիեզերակայանից բաց տիեզերք է արձակվել Delta IV տիեզերանավը՝ տիեզերական օբյեկտների հետախուզա-դիտարկման սարքերով հագեցած երկու արբանյակներով: Տիեզերանավը պատկանում է United Launch Alliance (ULA) ընկերությանը: Տիեզերանավն իրականացնելու է հետախուզա-դիտարկիչ առաքելություն` ապահովելով հսկողություն արդեն տիեզերք արձակված արբանյակների գործողությունների հանդեպ, դրանով հանդերձ նաեւ հնարավորություն տալով նախազգուշական միջոցներ ձեռնարկել տիեզերական մարմինների հետ հնարավոր բախումների դեմ: Տիեզերանավը կառուցվել է Orbital ATK ընկերության կողմից: Տիեզերանավը պատկանում է ԱՄՆ Պնախարարությանը: