Մարտեր Դոնբասում. կան զոհեր եւ վիրավորներ

Մարտեր Դոնբասում. կան զոհեր եւ վիրավորներ

Դոնբասի շփման գծում վերջին օրերին սպանվել է երկու ուկրաինացի զինվորական եւ եւս ութը ստացել են տարբեր ծանրության վիրավորումներ: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի նախագահի աշխատակազմի տարածած հայտարարությունն այս առնչությամբ: Միաժամանակ հաղորդվում է, որ կառավարական ուժերի ներկայացուցիչները կորուստներ ունեցել են Դոնցկի ուղղությամբ ծանր զինատեսակներից արձակված կրակոցների պատճառով: Իրավիճակը Դոնբասում շարունակում է մնալ լարված, եւ շարունակվում են մարտերը, որոնց ընթացքում կրկին ծանր զինատեսակներ են կիրառվում: Կիեւյան զինուժը կրակ է բացել Դոնեցկի Ավդեեւկայի եւ Սեմիգորիեի ուղղություններով: Մարտեր են նաեւ Մարիուպոլի եւ Լուգանսկի ճակատներում: