Զոհվածներն ու վիրավորները ռուսական ռազմաբազայի զինծառայողներ են (լուսանկարներ)

Զոհվածներն ու վիրավորները ռուսական ռազմաբազայի զինծառայողներ են (լուսանկարներ)

Ինչպես տեղեկացրել էինք այսօր առավոտյան ժամը 06․56-ին Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել։ Hraparak.am-ի թղթակիցը Լոռիից փոխանցում է, որ «Volkswagen Golf» մակնիշի 35 PS 865 պետհամարանիշով (վարորդ՝ 1996 թ. ծնված Ա. Բ., ՌԴ քաղաքացի) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10մ գլորվելով հայտնվել հարակից դաշտում:



Hraparak.am-ի թղթակցի տեղեկություններով՝ ավտովթարի հետևանքով զոհվածներն ու վիրավորները ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողներ են։ Զոհերն ու վիրավորներն ավտոմեքենայից դուրս են բերվել։ Համաձայն պաշտոնական տեղեկատվության՝ 2 անձ է զոհվել, ևս 2-ը գտնվում են ծանր վիճակում։



Լուսանկարները՝ Ալեն Գրիգորյանի։