Արմեն Ամիրյանը կադրային փոփոխություն չի անելու. Տեսանյութ

Արմեն Ամիրյանը կադրային փոփոխություն չի անելու. Տեսանյութ

Մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանի կարծիքով՝ պետք է աշխատանք տարվի, որ պատմամշակութային հուշարձանները դառնան զբոսաշրջության և մեր պարծանքի առարկան. «Զբոսաշրջության հետ սերտ կապեր ենք վստահաբար ունենալու, որովհետև զբոսաշրջությունը մեր տնտեսության գերակա ճյուղերից մեկն է և մշակույթը այն կարևորագույն ոլորտն է, որը պետք է խթանի զբոսաշրջությանը, հատկապես Հայաստանի պարագայում, երբ մեր մոտ 4-րդ դարի քրիստոնեական տաճարներ գոյություն ունեն և մեր մոտ գոյություն ունի աշխարհի ամենահին մշակույթը և այս առումով կարծում եմ, որ մենք որևէ պակասություն կամ թերություն չունենք, ինչ վերաբերում է գրախանություններին, սա ամբողջական մի ցիկլ է, որը պետք է դիտարկել գրահրատակչական ոլորտի մեջ, որովհետև գրախանութները պետք է դառնան ընտանեկան հանգստի, ժամացի վայր, այնպես, ինչպես մենք հաճախում ենք թատրոն, պետք է այցելել գրախանութ, գրադարան, ընթերցել, ծանոթանալ գրականությանը: Սա կարծում եմ՝ լուրջ խթանիչ ուժ կհանդիսանա ամբողջ գրահրատարակչական ոլորտի զարգացման համար»:



-Ի՞նչ ժառանգություն եք ստացել և ի՞նչ կադրային փոփոխություններ եք պատրաստվում անել:



Կադրային փոփոխություններ այս պահին չեմ պատրաստվում անել, ես ձևակերպում եմ խնդիրները, և խնդիրների մեջ, եթե կադրերը կտեղավորվեն, ես սիրով կարող եմ աշխատել բոլորի հետ, եթե չեն տեղավորվի ինքնաբերաբար մարդիկ կփոխարինվեն այլ աշխատակիցներով, որովհետև ինձ համար կարևորագույնը հայ մշակույթն է և այն խնդիրները, որոնք ձևակերպվելու են հայ մշակույթի զարգացման ընթացքում:



-Պարոն Ամիրյան, այն գլխավոր փոփոխությունները որո՞նք են լինելու, որ անելու եք:



Յուրաքանչյուր գործունեություն պետք է դիտարկել իր ժամանակի մեջ և գնահատել իր ժամանակի մեջ: