Հոկտեմբերի 14-ին Երևանում որոշակի ժամերի կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը

Հոկտեմբերի 14-ին Երևանում որոշակի ժամերի կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը

2016 թվականի հոկտեմբերի 14-ին Երևանում կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը:



Հաշվի առնելով արարողակարգային միջոցառումների ծավալը և նստաշրջանին մասնակցելու նպատակով Կազմակերպության անդամ երկրների պատվիրակությունների ժամանումը Հայաստանի Հանրապետություն՝ հոկտեմբերի 14-ին որոշակի ժամերի դադարեցվելու է տրանսպորտային միջոցների երթևեկությունը մայրաքաղաքի ներքոհիշյալ փողոցներում․



Ժամը 8-ից - 10-ը և Ժամը 12-ից - 14-ը



• Հանրապետության հրապարակ «ՄԱՐԻՈԹ-ԱՐՄԵՆԻԱ» հյուրանոցային համալիրի մոտից Վազգեն Սարգսյան փողոցով դեպի Շահումյան հրապարակ։



Ժամը 13:30-ից - 17:30-ը



• Բաղրամյան պողոտա - Պռոշյան փողոցի խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա - Մոսկովյան փողոցի խաչմերուկ։



Ժամը 16:30-ից - 19-ը
• Կորյուն - Տերյան փողոցների խաչմերուկից մինչև Սարալանջի - Տերյան փողոցների հատման հատվածը։



Հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը ժամանակավոր դժվարությունների համար։