«Ժողովուրդ». Առջևում ընտրություն է, ոստիկանության գործը՝ շատ

«Ժողովուրդ». Առջևում ընտրություն է, ոստիկանության գործը՝ շատ

«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ ոստիկանության ընթացիկ ծախսերի համալրման, ինչպես նաեւ կապիտալ ծախսերի կատարման հիմնական աղբյուրները արտաբյուջետային ֆոնդերն են: 2017 թ-ի բյուջեով ոստիկանությանը նախատեսվում է հատկացնել մոտ 40 միլիարդ դրամ, ինչը մոտ 1 միլիարդով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: ՀՀ ոստիկանության աշխատողների աշխատավարձերը, հավելավճարները եւ քաղաքացիական ծառայողների պարգեւատրումները 2017-ի համար ծրագրավորվել են մոտ 31 մլն դրամի չափով, որը 2016 թ. պետական բյուջեի նկատմամբ աճել է 3.2 մլն դրամով: Ուշագրավ է, որ գրեթե նույնքան ավելացել է նաեւ պաշտպանության նախարարությանը տրվելիք գումարի չափը: Եվ սա այն պարագայում, որ Հայաստանը փաստացի գտնվում է պատերազմական վիճակում: Ըստ երեւույթին, իշխանությունը գիտակցում է. խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ու նաեւ դրանից հետո սպասվելիք ընդվզումները անխուսափելի են լինելու եւ մարդկանց դեմ, ինչպես միշտ, պետք է կիրառվի իշխանության «վահանը»` ոստիկանությունը: Իսկ մեր սահմանների անվտանգությունն ապահովող ՊՆ-ն «կսպասի»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: