Ինչի՞, բյուջեից թալանողը շան տղա չի՞, Շարմազանով

Ինչի՞, բյուջեից թալանողը շան տղա չի՞, Շարմազանով

Նախորդ շաբաթվանից քննարկումների կիզակետում է ՊՆախարար Վիգեն Սարգսյանի ներկայացրած օրենսդրական փաթեթ, ըստ որի՝ պետք է ստեղծել հիմնադրամ, որին յուրաքանչյուր աշխատող անձ ամսական կփոխանցի 1000 դրամ: Այդ գումարով նախատեսվում է օգնել 2017թ-ից հետո զոհված կամ վիրավորված զինծառայողներին, նրանց հարազատներին: Ազատամարտիկ, ԱԻՄ-ական Գագիկ Սարուխանյանի կարծիքով՝ երբ Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ ազգ-բանակ բանաձևով առաջնորդվենք և ստեղծենք մի նոր համակարգ, ինքը իր մտավախությունն է հայտնել, որ նման գեղեցիկ և պայծառ միտքը ևս կպղծվի. «Ես չեմ ասում, որ 1000 դրամը պետք չի այսօր մեր բանակին, ավելի ա պետք, 10 հազար ա պետք, բայց խնդիրը նրանում ա՝ ինչ ձևերով ենք նրանք կատարում: Քողարկելով նախորդ նախարարի կամ նախորդ գեներալների, նախորդ իշխանության կամ կառավարության սխալները, նախկինի ալան-թալանը ծածկելով, այսօր հրատապ համարելով մեկ այլ կարևոր բան, բայց չի կարա կարևոր և ճիշտ գործով զբաղվել կեղտոտ ձեռքերով, չի կարելի մարգից պամիդոր հավաքելուց հետո գալ և վիրահատություն անել վիրահատարանում: Սրանք էնքան են կեղտոտվել, տեսեք՝ Դաշնակցության ներկայացուցիչը ասում ա ՝ ես չեմ հասկանում, թե ի՞նչ կապ ունի գեներալների դղյակները, ճոխ մեքենաները և հազար դրամները, բա որ դու էդքան բանը չես հասկանում, ի՞նչ գործ ունես Ազգային ժողովում: Եթե դու չես հասկանում, որ ամեն ինչը շղթայակապված է, անարդարության մթնոլորտ է տիրում, հելնում են պաթոսային տոնով ճառեր են ասում՝ բանակը, ազգը, 1000 դրամը ափսոս չի, իհարկե ափսոս չի: Տղաները, այդ քյասիբ տղաները իրենց կյանքն են տալիս, ի՞նչ 1000 դրամի մասին է խոսքը, մենք խոսում ենք թալանածի մասին: 3-4 տարի առաջ, երբ ազատամարտիկներով՝ Վոլոդյա Ավետիսյանի հետ, երբ նույն հարցը բարձրացնում էինք, էդ մարդուն ինչի՞ տարաք բերդը կոխեցիք: Էն Շարմազանովը ասում ա՝ էդ կոպեկին ով որ ձեռ տա, շան տղա է, ինչի՞, բյուջեից թալանողը շան տղա չի՞, Շարմազանով: Սրանց ավելը պետք ա վեկալել ու բոլորին ավլել, արդեն ձեռն են առնում էս ժողովրդին»:



-Վստահություն չկա՞, որ այդ հազարական դրամները կծառայեն իրենց նպատակին:



էդ վստահությունը չկա հենց առաջին օրվանից, բայց ինչ-որ մի տեղ, որ չասեն գլխանց նավսում են, մի երկու օր ձեն չհանեցի, հետո պարզ էր, որ հերթական նախարարիկն ա եկել, մի հատ էլ հավելյալ իր համար ֆոնդ ա ստեղծում: Բարեգործությունով պետություն չեն պահում, ախր ո՞նց կարելի ա սրանց բացատրել, դրանց կոկորդները այնքան լայն ա, էնքան են կուլ տվել, որ զուգարան գնալիս հետույքները կարող ա տրաքի:



-Եթե այդ հիմնադրամը վերահսկեն ընդդիմադիր դաշտից անձիք, դա կբավարարի՞:



Երևի թե այդ վերահսկողության վերաբերյալ առաջինը ես եմ հայտարարություն արել, եթե անձամբ ես լինեմ էդտեղ, մեկ ա սրանք բրթելու են, անցկացնեն: Բացի դրանից, էս վերահսկողության ինստիտուտը երկրում ընդհանրապես չի աշխատում, հարկայինը նշանակում ենք իրանք, իրանք, իրանց հանրապետականը, վերահսկողը իրանց հանրապետականը: Վերահսկողության ինստիտուտը ամբողջովին ընդդիմությանը պետք ա լինի, որ ես կայնեմ, նայեմ, որ դու չկեղծես: Դրա համար էլ էդ ալան-թալանն ա:



-Խոսում եք բանակում թալանի մասին, ովքե՞ր են թալանը իրականացրել:



Միջին սպայական կազմից բարձր բոլորը մասնակից են եղել, բոլորը ծերից ծեր, թող ոչ մեկ չնեղանա ու ոչ մեկ չասի՝ կարաս իմը ապացուցես, դու, եթե անձամբ չես արել, դու տեսել ես ու ձեն չես հանել: Քրեական օրենսգրքում կա հանցագործությունը քողարկել, տեսնել և չհայտնել հոդվածը: Հնարավոր չի որևիցե գեներալ կամ գնդապետ տեսած չլինի թալանը: Մինիմալ ձևերով բոլորն էլ մասնակից են: