«Ժամանակ». ՀՀԿ-ն որոշել է նախընտրական ցուցակում տեղ հատկացնել նաև ազգային փոքրամասնություններին

«Ժամանակ». ՀՀԿ-ն որոշել է նախընտրական ցուցակում տեղ հատկացնել նաև ազգային փոքրամասնություններին

«Ժամանակ» թերթը գրում է․ «ՀՀԿ-ն որոշել է նախընտրական ցուցակում տեղ հատկացնել նաև ազգային փոքրամասնություններին՝ ցուցակում մեկ տեղ հատկացնելով ազգությամբ Եզդի մեկ հոգու։ Մեզ հասած տեղեկություններով՝ այդ հարցով ՀՀԿ-ականները դիմել են հանցագործ աշխարհում հայտնի «Շամս» մարդասիրական ՀԿ պատվավոր նախագահ Ջնդի Ամարյանին, ՀՀԿ ցուցակի համար թեկնածու առաջարկելու խնդրանքով։ Նշենք, որ քրեական մի գործով Ջնդի Ամարյանը այս տարվա ապրիլի 2-ից կալանավորվել էր։ Ավելի ուշ նա ազատ արձակվեց, և այժմ իշխանություններն ակնկալում են վերջինիս աջակցությունը՝ արժանի ԱԺ պատգամավորի թեկնածուին, և եզդիների ձայները հօգուտ ՀՀԿ-ի»,–գրում է թերթը։



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։