«Հայկական ժամանակ»․ 300 միլիոն դոլարի ներդրում՝ Կարեն Կարապետյանի դիրքերը ամրապնդելու համար

«Հայկական ժամանակ»․ 300 միլիոն դոլարի ներդրում՝ Կարեն Կարապետյանի դիրքերը ամրապնդելու համար

«Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով, Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ այս տարվա ընթացքում «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի օտարերկրյա ներդրում է իրականացվելու Հայաստանում: Թե որ ոլորտներում` դեռ հայտնի չէ։



Մեր աղբյուրների պնդմամբ, այդպիսի քաղաքական որոշում է կայացվել Ռուսաստանի Դաշնության իշխանական վերնախավում, եւ դրա նպատակը Կարեն Կարապետյանի կառավարությանը աջակցություն ցուցաբերելն է: Այդ աջակցության շնորհիվ Կարապետյանի դիրքերը Հայաստանի իշխանության մեջ եւ հանրության աչքում պետք է ամրապնդվեն:



Նկատենք, որ 300 միլիոնը այնքան էլ մեծ գումար չէ մեր տնտեսության համար, սակայն եթե հաշվի առնենք, որ ամբողջ 2016 թվականի ընթացքում օտարերկրյա ներդրումների զուտ ներհոսքի ծավալը նույնիսկ դրա կեսը չի կազմել, ապա կարելի է ասել, որ այդ ներդրումը շատ «երեւացող» կլինի եւ կծառայի իր նպատակին»:



Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում