«Առավոտ». Ծառուկյանն իշխանությունների թույլտվությամբ է վերադառնում. մնացածը «լիրիկա» է
![«Առավոտ». Ծառուկյանն իշխանությունների թույլտվությամբ է վերադառնում. մնացածը «լիրիկա» է](https://hraparak.am/uploads/images/ae7212d3c96bed3570e3f194b76eb16c.jpg)
«Առավոտ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանի ընդդիմադիր կեցվածքի ժամանակավոր դադարը կախված է եղել իշխանությունների կամքից»,-«Առավոտ»-ի հետ զրույցում մեկնաբանելով ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարությունը՝ ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
«Հիմա նրա վերադարձն արդյոք իր ցանկությա՞մբ է, թե իշխանությունների հերթական թույլտվությամբ: Կարծում եմ՝ իշխանությունների թույլտվությամբ: Թե ինչ հաշվարկ ունեն իշխանությունը եւ Սերժ Սարգսյանը՝ դժվարանում եմ ասել»,- հավելեց Ավետիք Իշխանյանը:
Բնորոշումները, թե Գագիկ Ծառուկյանը ժողովրդի խնդրանքով է վերադառնում, Ավետիք Իշխանյանը «լիրիկա» որակեց»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Կարծիքներ