«Ժողովուրդ». Վրաստանից ասացին՝ անհանգստացնալու կարիք չկա

«Ժողովուրդ». Վրաստանից ասացին՝ անհանգստացնալու կարիք չկա

«Ժողովուրդը» գրում է. ««Պաշտոնական Թբիլիսիի եւ ռուսական «Գազպրոմ» ընկերության միջեւ դեպի Հայաստան գազի տարանցման պայմանների մասին օրերս կնքված համաձայնագիրը հակասում է Վրաստանի ազգային շահերին»,- իր խոսնակի միջոցով նման կարծիք է հայտնել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին՝ հավելելով, որ այդ փաստաթուղթն էական վնաս է հասցրել իրենց երկրի քաղաքական ու տնտեսական շահերին: Հատկանշականն այն է, որ ի տարբերություն Վրաստանի նախագահի՝ այդ երկրի կառավարությունը, ընդհակառակը, կողմ է այս համաձայնագրին` ստորագրելով այն ու համաձայնելով, որ ՌԴ-ն այսուհետ որպես Հայաստան արտահանվող գազի տարանցման վճար Հյուսիս-հարավ մագիստրալային գազատարով արտահանվող գազի 10 տոկոսի փոխարեն Վրաստանին է ֆինանսական միջոցներ փոխանցելու: Այս իրավիճակը ուշագրավ է մեկ այլ իրողության համատեքստում. «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը գազի սակագինը նվազեցնելու հայտի մեջ մատնանշել էր չորս գործոն, որից մեկն էլ Վրաստանով տարանցման գնի հնարավոր նվազեցումն էր: Ու հիմա, փաստորեն, թեեւ Վրաստանի կառավարության հետ ստորագրվել է համապատասխան փաստաթուղթը, սակայն այս երկրի նախագահը դեմ է դրան:
«Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով զրուցեց Վրաստանի խորհրդարանի մի քանի պատգամավորների եւ պաշտոնյաների հետ, որոնք վստահեցրին, որ անհանգստացնող ոչինչ չկա, պարզապես այդ հայտարարությունը պետք է դիտարկել Վրաստանի նախագահի եւ վարչապետի միջեւ առկա հակասություններով, ինչը չի կարող հակառակ ազդեցություն ունենալ համաձայնագրի վրա»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: