«Ժողովուրդ». ՀՅԴ-ի և ՀՎԿ-ի միջև կոռեկտ պայքարը, կարես, չի ստացվում

«Ժողովուրդ». ՀՅԴ-ի և ՀՎԿ-ի միջև կոռեկտ պայքարը, կարես, չի ստացվում

«Ժողովուրդը» գրում է. «ՀՅԴ-ի եւ «Հայկական վերածնունդ» (նախկին ՕԵԿ) կուսակցությունների հարաբերությունները վերջերս կտրուկ լարվել են: Սա այն բանից հետո, երբ Դաշնակցությանը պատկանող «Երկիր մեդիա» հեռուստատեսության «Դիտակետում» հաղորդաշարն իր վերջին թողարկումը նվիրել էր ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին` ներկայացնելով նրա քաղաքական վայրիվերումները, հիշեցնելով նրա հասցեին հնչեցված գնահատականները: Դրանից հետո ՀՎԿ-ին պատկանող լրատվամիջոցներն էին քննադատության թիրախ դարձրել ՀՅԴ-ին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՅԴ ԳՄ անդամ Արսեն Համբարձումյանն այս իրավիճակի առթիվ ասել է. «Գոտկատեղից ներքեւ հարվածելու փորձերը, մեղմ ասած, մեր գործելաոճը չէ, եւ ճիշտ չենք համարում այդ դաշտում հարաբերություններ պարզելը: Քաղաքական ուժերը հարաբերությունները պետք է պարզեն քաղաքական դաշտում եւ կոռեկտ պայքարի շրջանակներում»: Բայց կարծես թե չի ստացվում»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: