«ՀԺ». Գագիկ Բեգլարյանը որոշակի խնդիրներ ունի իշխանությունների հետ. Սերժ Սարգսյանն այլ պլաններ ունի

«ՀԺ». Գագիկ Բեգլարյանը որոշակի խնդիրներ ունի իշխանությունների հետ. Սերժ Սարգսյանն այլ պլաններ ունի

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Գագիկ Բեգլարյանն այս օրերին գտնվում է արտերկրում եւ նախօրեին չի մասնակցել Հանրապետական կուսակցության ԳՄ նիստին: Այս լուրը մեզ հետ զրույցում հաստատել է նաեւ ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Թադեւոսյանը:



Մեր տեղեկություններով, Գագիկ Բեգլարյանը որոշակի խնդիրներ ունի իշխանությունների հետ, նա դեռ չի կարողացել թե ընտրություններում, թե հետընտրական զարգացումներում պատշաճ ներկայացվածություն ապահովել իր համար:



Հակառակը՝ Սերժ Սարգսյանն ակնկալում է, որ Բեգլարյանն իր հնարավորություններն ու ազդեցությունն օգտագործի ՀՀԿ-ի համար, որտեղից ԱԺ պետք է անցնեն բոլորովին նոր մարդիկ: Այդ պատճառով էլ Բեգլարյանը դժգոհ է իշխանություններից եւ ԳՄ նիստերին քիչ է մասնակցում:



Հիշեցնենք, որ նախօրեին ԳՄ նիստին չէր մասնակցել նաեւ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որը նույնպես գրեթե նույն պատճառներով դժգոհ է իշխանություններից»:



Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում