«Ժողովուրդ». Իշխանություններին սկսել է քննադատել նաեւ Սեյրան Օհանյանը

«Ժողովուրդ». Իշխանություններին սկսել է քննադատել նաեւ Սեյրան Օհանյանը

«ժողովուրդը» գրում է. «ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որ խորհրդարանական ընտրություններին պատրաստվում է գլխավորել «Համախմբում», «Երրորդ հանրապետություն», «Դեմոկրատական» ԱԻՄ կուսակցություններից կազմավորված ընդդիմադիր դաշինքը, օրերս տարածած հայտարարության մեջ խոսել է թուլացած տնտեսության, ահագնացող արտագաղթի, ազգային անվտանգության համար վտանգավոր ցուցանիշի հասած աղքատության եւ իշխանության հանդեպ աճող հասարակական անվստահության մասին: Միաժամանակ Օհանյանը նաեւ հայտարարել է, թե պաշտոնավարման ընթացքում ինքը պատասխանատու է եղել բանակի խնդիրների համար եւ ի պաշտոնե իրավասու չի եղել միջամտել պետության մյուս կառույցների գործունեությանը: Օհանյանի այս հայտարարություններն առնվազն տարակուսանք են հարուցում, քանի որ ինքն ութ տարի շարունակ զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը եւ այս ամենի մասին նա կարող էր բարձրաձայնել պաշտոնավարման ժամանակ կամ համաձայն չլինելով իշխանությունների գործելաոճին՝ կարող էր աղմուկով հրաժարական ներկայացնել: Իսկ երբ նա իշխանություններին քննադատում է հիմա, միաժամանակ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնելով, ակնհայտ է դառնում, որ նախկին նախարարի մղումներն անկեղծ չեն»:



Մանրամասները թերթի այսօրվա համարում: