«Ժողովուրդ». Հրահանգված է «ՍԱՍ»-ը ստուգել մանրամասնությամբ եւ խստորեն

«Ժողովուրդ». Հրահանգված է «ՍԱՍ»-ը ստուգել մանրամասնությամբ եւ խստորեն

«Ժողովուրդը» գրում է. «Արդեն մի քանի օր է՝ ՊԵԿ հարկային ծառայությունը ստուգումներ է անցկացնում ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցում: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ՝ «ՍԱՍ»-ում ստուգումների հրահանգը իջեցվել է ամենաբարձ մակարդակով, ընդ որում, հրահանգված է ստուգել «ամենայն մանրամասնությամբ եւ խստորեն»: Միաժամանակ հարկային մարմիններին հրահանգված է գաղտնի պահել ստուգումների հետ կապված բոլոր մանրամասները՝ թե կոնկրետ ինչն են ստուգում, ինչ են հայտնաբերել եւ այլն: Նկատենք, որ Սասի Արտակը համարվում է Սերժ Սարգսյանի մերձավոր օլիգարխներից մեկը. նա գործում է Ս. Սարգսյանի անվտանգության թիվ մեկ պատասխանատու, գեներալ Վաչիկ Ղազարյանի անմիջական հովանու ներքո: Կարելի է ենթադրել, որ առաջիկա ԱԺ ընտրություններին Արաբկիր համայնքն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում ՀՀԿ ցուցակով առաջադրվել պատրաստվող Արտակ Սարգսյանը ներիշխանական խաղի կանոններ է խախտել, եւ հարկային այս ստուգումները հենց դրա հետեւանքն են»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: