«Չորրորդ իշխանություն»․ Ծառուկյանի մարզպետ փեսան մի քանի օր է աշխատանքի չի գնում. նրան պաշտոնանկ կանեն. հավանական թեկնածուն «Բուլկի Արամն» է

«Չորրորդ իշխանություն»․ Ծառուկյանի մարզպետ փեսան մի քանի օր է աշխատանքի չի գնում. նրան պաշտոնանկ կանեն. հավանական թեկնածուն «Բուլկի Արամն» է

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանն արդեն մի քանի օր է աշխատանքի չի հաճախում: Նրա «գործուղման» պատճառը առաջիկա հավանական պաշտոնանկումն է:



«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Կոտայքի մարզպետի հավանական թեկնածու է համարվում Կոտայքի նախկին մարզպետ Արամ Հարությունյանը՝ «Բուլկին»:



Մեր տեղեկություններով՝ այս օրերին սպասվում է մեկ այլ մարզպետի պաշտոնանկություն եւս: Առաջիկայում իր պաշտոնին հրաժեշտ կտա Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը: Արարատի մարզպետի պաշտոնի համար շրջանառվում է երկու անուն՝ բնապահպանության նախկին նախարար, դաշնակցական Արամայիս Գրիգորյանի եւ Սերժ Սարգսյանի խորհրդական Ալիկ Սարգսյանի անունները»:



Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում