«Ժողովուրդ». Երբ անառողջ էլեմենտը յուրային է
![«Ժողովուրդ». Երբ անառողջ էլեմենտը յուրային է](https://hraparak.am/uploads/images/48f18fe100d8c90235b346e20199c96e.jpg)
«Ժողովուրդը» գրում է. «Օրերս աշխատանքից ազատվել է ՊԵԿ հարկային ծառայության Գավառի տարածքային հարկային տեսչության պետ Հրանտ Կարապետյանը՝ Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի փեսան: Հ. Կարապետյանի անձնակենտրոն գործունեությանը «Ժողովուրդ» օրաթերթն անդրադառնալու առիթներ բազմիցս է ունեցել: Կարապետյանը տարիներ շարունակ զբաղեցնելով ՊԵԿ Մաշտոցի հարկային տեսչության պետի պաշտոնը՝ այնտեղ «Կոոպերատիվ գանձումների բաժին» անվանումով ապօրինի կառույց է պահել, որը զբաղված է եղել ընկերություններից լուրջ գումարներ հավաքագրելով: Չնայած նախորդ տարի բացահայտվեց նրա ապօրինությունը, սակայն Շահգալդյանի փեսան մինչեւ հիմա մնացել է անպատիժ. բացահայտումից հետո տեղափոխեցին այլ աշխատանքի, հիմա էլ, փաստորեն, այդտեղից «լուռ ազատել են»: Մինչդեռ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանն իր պաշտոնը ստանձնելուց հետո հայտարարել էր, թե ինքը երկրի ղեկավարության կողմից ունի համակարգը անառողջ էլեմենտներից մաքրելու խիստ հանձնարարական եւ թելադրելու է խաղի նոր կանոններ: Բայց փաստորեն այդ հանձնարարականը գործում է ընտրովի սկզբունքներով:
Կարծիքներ