Բքի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը

Բքի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 16-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, բքի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:



Վայքի, Եղեգնաձորի, Սևանի, Մարալիկի, Դիլիջանի, Արթիկի, Ճամբարակի, Նաիրիի, Լոռու, Ստեփանավանի, Գավառի, Մարտունու, Սպիտակի, Հրազդանի, Ապարանի, Թալինի, Աշոցքի, Գորիսի, Մեղրու, Սիսիանի, Տավուշի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:



Մեղրու ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մետր:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: