ԱԺ «վերջին մոհիկանները» և Շարմազանովի լիրիկան (տեսանյութ)

ԱԺ «վերջին մոհիկանները» և Շարմազանովի լիրիկան (տեսանյութ)

Խորհրդարանը երկու օր է` չի կարողանում նիստ գումարել, քանի որ քվորում չի լինում: Երեկ 16 պատգամավոր էր գրանցվել, այսօր` 11:



Նիստից առաջ զրուցեցինք մի քանի պատգամավորների հետ, նրանք հիմնականում այն պատգամավորներն էին, որոնք հաջորդ ԱԺ-ում չեն լինելու: Այս գումարման ԱԺ-ի «վերջին մոհիկանները» կիսվեցին իրենց զգացողություններով: Իսկ արդեն դահլիճում առանց խոսափողի ելույթ ունեցավ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, ով դժգոհեց բացակա պատգամավորներից: Նրա խոսքով` այս նիստից կարելի է եզրակացնել, որ խորհրդարան են գալիս միայն այն պատգամավորները, որոնք ապրում են հալալ աշխատավարձով:



Շարմազանովն էլ տուրք տվեց լիրիկային. «Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այն պատգամավորներին, ովքեր հաջորդ գումարման ԱԺ-ում չեն աշխատելու: Նրանց մի մասն այսօր դահլիճում է, մի մասը դահլիճում չէ, բայց ես ուզում եմ ծափահարություններով մեր գործընկերներին ողջունենք, որովհետև եղել են և՛ քննադատություններ, և՛ սուր բանավեճեր, ես անկողծորեն շնորհակալ եմ ձեզ: Եթե մի տեղ էլ, որպես նիստ վարող, չարաշահել եմ, խնդրում եմ` ներողամիտ լինել»-ասաց ԱԺ փոխխոսնակը:



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ