Պետերբուրգյան ահաբեկչության զոհերի թիվը ավելացել է մեկով

Պետերբուրգյան ահաբեկչության զոհերի թիվը ավելացել է մեկով

Պետերբուրգյան ահաբեկչության տուժածներից մեկը եւս մահացել է այսօր, հիվանդանոցում։ Այս մասին հայտարարել է Պետերբուրգի փոխնահանգապետ Աննա Միտյանինան։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը, ներկա պահին Պետերբուրգի ահաբեկչության զոհերի թիվը հասնում է 15-ի, ներառյալ նաեւ մահապարտ-ահաբեկիչը։



Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին Պետերբուրգի մետրոյում տեղի էր ունեցել ահաբեկչություն, որին զոհ էր գնացել 14 մարդ։ Ահաբեկչության հետ կապ ունենալու կասկածանքով ձերբակալված կա 8 մարդ՝ ներառյալ նաեւ մեկ կին։