Ռուսաստանի նախագահը կողմ է արտահայտվել Իդլիբում քիմիական հարձակման հետաքննության անցկացմանը

Ռուսաստանի նախագահը կողմ է արտահայտվել Իդլիբում քիմիական հարձակման հետաքննության անցկացմանը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ վերջին գործողությունները Սիրիայում համեմատել է Իրաքյան 2003-ի գործողությունների հետ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը։ Պուտինը նաեւ հայտարարել է, որ Ռուսաստանը ամեն բան անելու է, որպեսզի պատշաճ քննություն իրականացվի միջազգային մարմնի կողմից, քանի որ Մոսկվան ունի տվյալներ այն մասին, որ նոր նմանատիպ հարձակումներ են նախապատրաստվում, ներառյալ նաեւ մայրաքաղաք Դամասկոսում։



Պուտինը հայտարարել է, որ Արեւմուտքն ու Միացյալ Նահանգները ցանկանում են կորսված հարաբերություններ վերականգնել ի դեմս Ռուսաստանի եւ Սիրիայի ընդհանուր թշնամու համարումը ստեղծելով։ Նշենք, որ այս շաբաթվա վերջում Մոսկվայում սպասվում է Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալլամի այցը Մոսկվա։ Այսօր դեռ շարունակվում է ԱՄՆ Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի այցը Մոսկվա։