Լևոն Տեր-Պետրոսյանը կարո՞ղ է ՀՀԿ դպրոցում ավազակապետությունից խոսել

Լևոն Տեր-Պետրոսյանը կարո՞ղ է ՀՀԿ դպրոցում ավազակապետությունից խոսել

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր իրենց կուսկացության գրասենյակում ՀՀԿ-ի հիմնած քաղաքական դպրոցի թեմայով հրավիրված ասուլիսում հայտարարեց, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին իրենք ոչ պաշտոնապես, բայց հրապարակավ հրավիրել են՝ դասավանդելու իրենց դպրոցում։



«Պատրաստ ենք հրավիրել Լևոն Տեր-Պետրոսյանին քաղաքական դպրոցում դասավանդել: Պատիվ կհամարենք, եթե առաջին նախագահը համաձայնի դասավանդել դպրոցում երկու պատճառով: Հասկանալի է, որ առաջին նախագահի այցելությունը պատվաբեր է ուսումնական հաստատությունների համար։ Բայց պաշտոնական հրավեր դեռ չենք ուղարկել»,-ասաց Աշոտյանը։



Լրագրողներից մեկի այն հարցին, թե Լևոն Տեր-Պետրոսյանը կարո՞ղ է ՀՀԿ-ի դպրոցում խոսել ավազակապետությունից, որի գլխին կանգնած է Սերժ Սարգսյանն է, Արմեն Աշոտյանն այսպես արձագանքեց․ «Լևոն Տեր-Պետրոսյանը, եթե ընդունի մեր հրավերը, կունենա նույնքան ակադեմիական ազատություն, որքան որ ունի այստեղ ցանկացած դասախոս»։



Մեր ճշտող հարցին, թե ավազակապետության մասին դասախոսություն կարդալը ակադեմիակա՞ն է, ՀՀԿ փոխնախագահն ասաց․ «Ես վստահ եմ, որ մենք լուրջ ասուլիսի ենք հավաքվել, լուրջ թեմայով»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ