Մանուկ Սուքիասյանը եւ Հրանտ Դավթյանը եւս ԿԸՀ են այցելել (ֆոտոշարք, տեսանյութ)

Մանուկ Սուքիասյանը եւ Հրանտ Դավթյանը եւս ԿԸՀ են այցելել (ֆոտոշարք, տեսանյութ)

«Ծառուկյան» դաշինքի թեկնածուներից քիչ առաջ ԿԸՀ է այցելել ինքնաբացարկի դիմում գրած Մանուկ Սուքիասյանը։ «Հրապարակը» փորձեց մեկնաբանություն ստանալ նրանից՝ արդյոք եկել է մանդատից հրաժարվելու դիմումը հետ վերցնելու, ինչին վերջինս հստակ պատասխան չտվեց, միայն նշեց, որ ժամը 15․00-ի նիստին մասնակցելու է, այդ ժամանակ կպատասխանի հարցերին։ Մանուկ Սուքիասյանը շտապեց հարմար տեղ կայանել իր Jaguar-ը եւ մտնել ԿԸՀ։ Այժմ ԿԸՀ-ում է ինքնաբացարկի դիմում ներկայացրած Հրանտ Դավթյանը, ով մեզ հետ զրույցում նշեց, որ մանդատից հրաժարվելու դիմումը հետ է վերցնում, իսկ ավելի վաղ մանդատից հրաժարվելու դիմումը հետ վերցնելու դիմում էր գրել Խաչիկ Մանուկյանը։ Մեր տեղեկություններով՝ թեկնածուներից ոմանք լիազորագիր են տվել փաստաբաններին՝ ԿԸՀ ներկայանալու եւ դիմումները հետ վերցնելու համար։



Նշենք, որ ԾԴ-ից ինքնաբացարկ են հայտնել հետեւյալ անձինք՝ Զուրաբյան Արարատ Անուշավանի, Մանուկյան Արթուր Աբրահամի, Ադամյան Սամվել Ֆրունզի, Բագրատյան Սերգեյ Պապաշի, Պողոսյան Վազգեն Վոլոդյայի, Ազիզյան Նապոլեոն Սուրենի, Դավթյան Հրանտ Դավթի, Կարապետյան Վահան Գուրգենի, Ղարագյոզյան Հարություն Արփիարի, Սուքիասյան Մանուկ Հենրիկի, Խաչատրյան Լյովա Յուզիկի, Մանուկյան Խաչիկ Վաղինակի, Ավետիսյան Արմեն Նիկոլայի, Սաղաթելյան Մուշեղ Ագունի, Մամոյան Արթուր Շամիրի, Եղիկյան Ալիկ Պետրոսի, Աբովյան Արման Վլադիմիրի, Ծառուկյան Արտյոմ Ռաֆայելի, Հովսեփյան Մարգարիտա Էդիկի, Առաքելյան Նարինե Վալոդյայի ,Կեսոյան Արայիկ Ռազմիկի, Առաքելյան Կարեն Մնացականի, Ալեքսանյան Սամվել Ժորայի։ Նրանցից շատերը լրատվամիջոցներից են տեղեկացել, որ իրենց անունով ինքնաբացարկի դիմում է ներկայացվել։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ