ԱՀԿ ղեկավարը բարձր է գնահատել Ռուսաստանի ներդրումը գիտության մեջ

ԱՀԿ ղեկավարը բարձր է գնահատել Ռուսաստանի ներդրումը գիտության մեջ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհան Գեբրեյեսուսը բարձր է գնահատել Ռուսաստանի ներդրումը համաշխարհային գիտության զարգացման մեջ։

«Ես կառուցողական զրույց եմ ունեցել Ռուսաստանի Առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի հետ աշխարհում եւ Ռուսաստանում կորոնավիրուսի հակազդման եւ «Спутник – V» պատվաստանյութի՝ ԱՀԿ արտակարգ կիրառման դեղամիջոցների ցանկում ներառելու հետ կապված։ Ես բարձր եմ գնահատում Ռուսաստանի ներդրումը գիտության մեջ»,- մասնավորապես գրել է Գեբրեյեսուսն իր թվիթերյան էջում։