24 հատ թուրքական Bayraktar TB2 անօդաչու կգնի

24 հատ թուրքական Bayraktar TB2 անօդաչու կգնի

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան այսօր պաշտոնական այցով կմեկնի Անկարա՝ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի խնդրանքով։ Համաձայն Anadolu լրատվական գործակալության, երկու նախագահների հանդիպման ընթացքում անդրադարձ կարվի նաեւ թուրք-լեհական ռազմական համագործակցությանը։

 Մասնավորապես, հայտնի է, որ Վարշավան ցանկանում է գնել 24 հատ թուրքական հարվածային Bayraktar TB2 անօդաչու սարքեր։ Լեհաստանն այսպիսով կդառնա առաջին պետությունը ՆԱՏՕ-ում, որ կգնի թուրքական այդ անօդաչուները։