Ռուբեն Վարդազարյանը ԲԴԽ չի ներկայացել

Ռուբեն Վարդազարյանը ԲԴԽ չի ներկայացել

Բարձրագույն դատական խորհրդում ընթանում է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) դեմ հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ նիստը։

Ռուբեն Վարդազարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանի կողմից ներկայացվել են միջնորդություններ՝ կարգապահական վարույթը կարճելու և նիստը հետաձգելու մասին։ 

Գագիկ Ջհանգիրյանը դրա վերաբերյալ ասաց. «Արամ Օրբելյանը ներկայացրել է երկու միջնորդություն։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ով չի ներկայացել, սակայն ներկայացրել է թվով երկու միջնորդություն, որոնք ԲԴԽ-ն քննարկման է ներկայացնում վարույթը կարճելու մասին որոշումը, քննարկման է ներկայացնում կարգապահական վարույթը կարճելու մասին որոշումը, այնուհետև նիստը հետաձգելու մասին որոշումը»։
 
 ԲԴԽ-ն մերժեց գործը կարճելու միջնորդությունը։ Նշենք` Վարդազարյանը նիստին չի ներկայացել։