Ի՞նչ է առաջարկում Րաֆֆի Հովհաննիսյանը

Ի՞նչ է առաջարկում Րաֆֆի Հովհաննիսյանը

Եթե Նիկոլ Փաշինյանը մնա, Հայաստանը պետք է հետ քաշվի Երեւանի շուրջ եւ մենք լավագույն դեպքում պետք է ունենանք երեւանյան հանրապետություն: Հայաստանն այս 5-6 տարիներին որեւէ տարածք ստացե՞լ է հակառակորդի կողմից: Միակողմանի զիջումները միանշանակ տանելու են մեր պետության նվաստացման, կործանման, մեր հայրենիքի զգալի մասի կորստյան եւ բերելու է պատերազմի: Այս մասին այսօր Ազատության հրապարակում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը։

«Սարդարապատյան նոր անհնարինություն մենք պետք է կատարենք ազգովի, որքան էլ դա դժվար է պատկերացնել: Առաջին քայլը այն է, որ բոլորս պետք է գիտակցենք, որ իշխանության խոսափողը Սահմանադրությունից, սեփական երդումից, օրենքից դուրս է: Հայ ժողովուրդը պետք է միանա, քանի որ Հայաստանի բոլոր մարզերը, յուրաքանչյուր քաղաք, բնակավայր, հարվածի տակ է, վտանգի մեջ է»,- ասել է նա: