Նապոլեոնի ստեղծած բանակի սպայախումբը երգում էր հայերեն

Նապոլեոնի ստեղծած բանակի սպայախումբը երգում էր հայերեն

Թվում է, թե Փաշինյանը նույնիսկ չի գիտակցում, որ ինքը Ֆրանսիայի համար մի ավազահատիկ է ու այն ուշադրությունը, որ Ֆրանսիան կամ ցանկացած պետություն ցուցաբերվում է Հայաստանի հանդեպ, իր հետ ոչ մի կապ չունի։ Ո՜չ մի։ Սա ինչու եմ գրում։ Մակրոնի հետ որ հանդիպում է, ոնց որ չտես գյուղացի լինի։ Աչքերով ողջ Հայաստանն ու ընդդիմադիր դաշտն է փնտրում, որ ասի՝ տեսե՜ք է, ինձ ո՜նց է գրկում։ Վերջերս էլ այնքան է պաշտոնական արարողակարգից ոգևորվել, որ ընտանիքի անդամներին էլ հետն է տանում։ Թող մի քիչ էլ նրանց առաջ խոնարհվեն։ Մի տեսակ իրենից առաջների ստեղծած հարգանքի, արժանապատվության  հանդեպ վիրավորանք ես զգում։ Դա չէր լինի, եթե ինքը ստեղծված արժեքները, սրբությունները գնահատեր, փայփայեր։ Ուզում եմ Փաշինյանին հիշեցնե՜լ։ Մենք Ազնավու՜ր ենք ունեցել, ում պաշտել է Ֆրանսիան։

Փարիզում մեծ երաժիշտներին ճանապարհ են դնում  «Մադելեին»-ից, այնտեղից, որտեղից ճանապարհ են դրել Շոպենին, սակայն Ազնավուրին ճանապարհել են «Ինվալիդ» -ից,   որտեղ գտնվում է Նապոլեոնի դամբարանը և Ռազմական թանգարանը: «Ինվալիդը» կառուցել է Նապոլեոնը՝ պատերազմից հաշմանդամ դարձած զինվորների վերականգնման համար: Ճանապարհել են այնտեղից,  որտեղից ճանապարհել են Դը Գոլին, Նապոլեոնին: Գոնե սա պատկերացնու՞մ է Փաշինյանը։  

Երբևէ չի եղել, որ Ֆրանսիայում Նապոլեոնի ստեղծած Հանրապետության Բանակի սպան երգի այլ լեզվով կամ որևիցե մեկը բացի գերագույն պետական և պատմական այրից, այսպիսի պատվի արժանանա։ Ֆրանսիական զինվորական երգչախումբը երգում էր հայերեն լեզվով հիանալի երգեր:

Գոնե դա ընդունու՞մ է Փաշինյանը։ Հասկանու՞մ է, որ Սիրո հեղափոխությունը դա էր, ինչպես Ազնավուրն էր ասում՝ մեռնե՜լ սիրելով։ Դա էր Սիրո Հեղափոխությունը և ոչ թե իր ցանցառ հեղափոխությունը, որ հինգ տարի է ատելություն է արտաթորում։ Երբ ինքը «ցեխաթաթախ հայտնվել է» հուղարկավորության վայրում գոնե այդժամ գնահատեր մինչ իրեն ստեղծված բոլոր բարձր արժեքները ու չասեր, որ սկսում է զրո կետից։ Զրո կետից սկսում են այն ժամանակ, երբ ամեն ինչ քանդում ու զրոյացնում են։ Այդպես էլ արել է։ Մենք Փաշինյանի զրո կետում ենք։ Աշխարհն էլ գիտի այդ մասին ու ամեն մեկը քանդածից մի բաժին է ուզում խլել։ Իր բաժին Հայաստանը։