33-ամյա տղամարդը դանակահարել էր էլեկտրիկին․ ոստիկանություն

33-ամյա տղամարդը դանակահարել էր էլեկտրիկին․ ոստիկանություն

Դեկտեմբերի 9-ին Արարատ քաղաքում դանակահարություն էր եղել։ «Վեդի» բժշկական կենտրոնից մարմնական վնասվածքի վերաբերյալ հաղորդումը ոստիկանության Արարատի բաժնում ստացվեց ժամը 13.30-ի սահմաններում. հերթապահ քույրը հայտնում էր, որ կրծքավանդակի հետին մակերեսի ծակած-կտրած վերքերով 53-ամյա տղամարդ է բուժօգնության տեղափոխվել: Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Տուժողը փակ բաժնետիրական ընկերություններից մեկի Արարատ քաղաքի մասնաճյուղում էր աշխատում և հենց ընկերության շենքում էլ տեղի էր ունեցել դանակահարությունը։ Դեպքի վայրի զննությամբ, նաև օպերատիվ հարցումների արդյունքում քրեական հետախույզները պարզեցին ոչ միայն բացահայտման համար անհրաժեշտ մի շարք հանգամանքներ, այլև կասկածյալի ինքնությունը։ Նա տուժողի անմիջական պետն էր՝ Վեդիի բնակիչ, 33 տարեկան. շենքի երրորդ հարկում վիճել էր էլեկտրիկի հետ ու դանակահարել նրան։

Բացատրական աշխատանքի շնորհիվ նույն օրը կասկածվողը ներկայացավ ոստիկանության Արարատի բաժին՝ բերելով նաև դանակը։

Նա տվել է խոստովանական բացատրություն։

Հանգամանքները պարզվում են։

Քննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: