Աննա Սեմենովիչը խոստովանել է, որ փոքրացրել է կրծքերը

Աննա Սեմենովիչը խոստովանել է, որ փոքրացրել է կրծքերը

Աննա Սեմենովիչը խոստովանել է, որ պլաստիկ վիրահատության է դիմել՝ կրծքերը փոքրացնելու համար։ Այս մասին նա ասել է НТВ-ի եթերում հեռարձակվող «Секрет на миллион» շոուի ժամանակ։

Մի քանի տարի առաջ Սեմենովիչը իմացել էր, որ ունի գիգանտոմաստիա, որը ոչ միայն գենետիկ հիմք ունի, այլ նաեւ՝ կարող է առաջանալ սթրեսների հետեւանքով։ Նա նաեւ խոստովանել է, որ տարիներ առաջ հորմոնալ խնդիր է ունեցել, որի հետեւանքով գիրացել է միանգամից յոթ կիլոգրամով, ինչը արտահայտված է եղել նաեւ կրծքերի վրա։ Որոշ ժամանակ անց էլ դիմել է պլաստիկ վիրաբույժի, որպեսզի կրծքերը փոքրացնի։ Սեմենովիչը մանրամասնել է նաեւ, որ այդ շրջանում ինքը մտածել է մայրանալու համար եւ անհրաժեշտ է համարել «բեռնաթափումը»։