Լը Պենն անսպասելիորեն քննադատել է Պուտինին

Լը Պենն անսպասելիորեն քննադատել է Պուտինին

Ֆրանսիայի «Ազգային Միավարուոմ» («Ազգային ճակատ») քաղաքական կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը քննադատել է Ռուսաստանին Ուկրաինա ներխուժման համար և աջակցություն հայտնել ուկրաինացի ժողովրդին։
Այդ մասին նա գրել է X սոցիալական ցանցում։

«2022 թվականի փետրվարի 24-ին Ուկրաինա ներխուժելով՝ Ռուսաստանը պատերազմ հրահրեց ԵՄ-ի շեմին և աշխարհաքաղաքական ճգնաժամ, որն անկասկած ամենադրամատիկն է վերջին 20 տարվա ընթացքում: Ուկրաինացի ժողովուրդն ունի մեր հարգանքն ու աջակցությունը»,- գրել է Լը Պենը։

Հայտնի է, որ Ֆրանսիայի Արմատական ​​ձախ կուսակցությունը բողոք է ներկայացրել Փարիզի դատախազություն՝ ընդդեմ ծայրահեղ աջակողմյան «Ազգային Միավորում» կուսակցության՝ նրանց կասկածելով օտար պետության՝ Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ: