Նախագահին միջնամատ են ցույց տվել

Նախագահին միջնամատ են ցույց տվել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն եւ նախագահի գրասենյակի ղեկավար Անրդեյ Երմակին միջնամատ են ցույց տվել։ Մասնավորապես, արտախմբակցային պատգամավոր Գեո Լերոսը միջնամատ է ցույց տվել նախագահին՝ Գերագույն Ռադայում ելույթի ժամանակ։ Այս մասին հայտնում է «Украина 24/7»-ը։

Լերոսը ասել է, որ չի վախենում ասել ճշմարտությունն ու անվանել է Զելենսկուն Ուկրաինայի գլխավոր դավաճանը։ Զելենսկու քաղաքական հենարան հանդիսացող «Ժողովրդի ծառա» կուսակցությունում խոստացել են միջադեպը քննարկել ռեգլամենտային կոմիտեում։