Ոչ մեկից չենք վախենում, Նիկոլ Փաշինյանից առավել ևս

Ոչ մեկից չենք վախենում, Նիկոլ Փաշինյանից առավել ևս

Ակնհայտ է, որ սրա նպատակը վախի մթնոլորտ սերմանելն է, ցույց տալն է, թե տեսեք՝ բոլորիդ հետևից կգանք։ Մենք այստեղ ենք, ոչ մեկից չենք վախենում, Նիկոլ Փաշինյանից առավել ևս։ Այս մասին քիչ առաջ ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, որը եկել է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին աջակցելու, ում ապօրինի զենք- զինամթերք պահելու կասկածանքով բերման են ենթարկել։

«Սա զավեշտալի է, սրանք մի օր պետք է ավարտ ունենան։ Ցանկացածիս կարող են ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով բերման ենթարկեն, հետո ասեն՝ վայ, կներեք, չկա։ Հայրապետյանի տունը մի քանի անգամ խուզարկել են, կահույքի ֆաբրիկան խուզարկել են, որևէ բան չեն գտել։ Էն երիտասարդներին էլ բերման ենթարկեցին, ինչ-որ բան հայտնաբերեցի՞ն։ Ճտիկից գրիչից հետո տեսաք ինչ եղավ, սա շոու է, որը հրահանգված է գործադիրի կողմից՝ Արցախի ՀԴՄ պատմությունը քողարկելու հանար»,-ասաց Շարմազանովը։