Առաջարկել են Բայդենի նկատմամբ իմփիչմենթի գործընթաց սկսել

Առաջարկել են Բայդենի նկատմամբ իմփիչմենթի գործընթաց սկսել

Հանրապետական կոնգրեսական Մարջորի Թեյլոր Գրինն առաջարկել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նկատմամբ հարուցել իմփիչմենթի գործընթաց, այդ թվում նաև փոխնախագահի պաշտոնում իշխանությունը՝ հօգուտ որդու՝ Հանթեր Բայդենի շահերի չարաշահելու համար։

«Ես Ներկայացուցիչների պալատին եմ ներկայացրել  թիվ 57 արձանագրությունը նախագահ Ջո Բայդենի՝ իշխանության չարաշահման և իշխանական լիազորությունները որդուն՝ Հանթեր Բայդենի ի նպաստ գործադրելու համար»,-ասել է կոնգրեսականը։

Նա ամերիկյան առաջնորդին մեղադրում է կաշառակերության թողտվության և այլ ծանր հանցագործությունների մեջ։ Նրա խոսքով, ԱՄՆ գործող նախագահի որդին ներգործություն է ունեցել օտարերկրյա պետության քաղաքականության վրա և իր ծառայությունների դիմաց օտար երկրի քաղաքացիներից ստացել նվերներ։

Փաստաթղթում ընդգծվում է, որ այդ կերպ Ջո Բայդենը «վտանգել է ԱՄՆ -ի և ամերիկյան կառավարական ինստիտուտների անվտանգությունը, խաթարել իշխանության սահուն փոխանցումը և ի ցույց դրել այն, որ կմնա երկրի ազգային անվտանգության համար սպառնալիք՝ պաշտոնավարումը շարունակելու դեպքում»։

Գրինը պահանջում է, որ Բայդենն անհապաղ հեռացվի իր պաշտոնից և նրա նկատմամբ դատաքննություն իրականացվի։

Բացի այդ, կոնգրեսական տիկնոջ կարծիքով՝ հետայսու ևս Բայդենը պետք է զրկված լինի որևէ պատասխանատու պաշտոն զբաղեցնելու հնարավորությունից։Նոր չէ, որ կոնգրեսական Գրինը հանդես է գալիս նման առաջարկով․այս տարվա օգոստոսին նա առաջարկել էր ԱՄՆ նախագահի իմպիչմենթի գործընթաց սկսել ևս երեք հոդվածներով, բայց նրա նախաձեռնությունը զարգացում չունեցավ։ Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ Գրինը դավադրությունների տեսության ջերմեռանդ կողմնակից է։