Ռուր գետի վրա դամբան վնասվել է․ իրականացվում է 700 մարդու տարհանում

Ռուր գետի վրա դամբան վնասվել է․ իրականացվում է 700 մարդու տարհանում

Գերմանիայում վնասվել է Ռուր գետի վրա գտնվող դամբան՝ Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի երկրամասում, որը գտնվում է Գերմանիայի արեւմուտքում։ Ինչպես հայտնում են տեղի իշխանությունները, արտակարգ ծառայությունները ներկայումս իրականացնում են յոթ հարյուր մարդու տարհանում տուժած շրջանից։

Հիշեցնենք, որ առատ տեղումների հետեւանքով սկսված հեղեղումների պատճառով Գերմանիայում զոհերի թիվը հասել էր 133-ի։