Ժուռնալիստիկայի ֆակուլտետը նոր ռադիոստուդիա ունի

Ժուռնալիստիկայի ֆակուլտետը նոր ռադիոստուդիա ունի
ռադիոստուդիա
Ժուռնալիստիկայի ֆակուլտետը նոր ռադիոստուդիա ունի

Այսօր ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում բացվեց ժամանակակից չափանիշներին համապատասխան ռադիոստուդիա: Այն բացվել է ֆակուլտետի և Սպուտնիկ Արմենիա ռադիոկայանի համատեղ միջոցներով:

Ֆակուլտետի դասախոս Մուշեղ Հովսեփյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ այժմ բոլոր նախադրյալները կան, որպեսզի ուսանողները ավելի լավ ծանոթանան պրակտիկ ռադիոժուռնալիստիկայի հմտություններին: