Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետը կալանավորվել է
![Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետը կալանավորվել է](https://hraparak.am/uploads/images/image_750x_61ab662ddbed4.jpg)
Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետի պաշտոնը 2015-2016 թթ. զբաղեցրած Վարդան Մինասյանը դատարանի որոշմամբ այսօր կալանավորվել է։ Այս մասին հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:
Հիշեցնենք, որ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան մեղադրվում է ենթակա ստորաբաժանման ղեկավարի հետ առանձնապես խոշոր չափի յուրացում կազմակերպելու և փողերի լվացման մեջ։
Մինասյանը ենթակա ստորաբաժանումների պետերից հավաքագրել է գումար, հանձնարարել այլ անձանց միջոցով փողը մուտք անել բանկերում իր անվամբ բացված հաշվեհամարներին՝ նման կերպ փորձելով խեղաթյուրել դրանց ծագումը:
Կարծիքներ