Մեսսին նոր ռեկորդ է սահմանել

Մեսսին նոր ռեկորդ է սահմանել

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին երկու արդյունավետ փոխանցում է հեղինակել Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում՝ ընդդեմ «Վիլյառեալի» խաղում։ Հանդիպումն ավարտվել է 4։1 հաշվով հօգուտ կատալոնական ակումբի։

Այսպիսով Մեսսիի ընթացիկ սեզոնի ասիստենտների թիվը հասել է 19-ի Լա Լիգայում, ինչը համարվում է նրա նոր ռեկորդը։ Նա առաջատարն է նաեւ որպես ռմբարկու՝ 22 խփած գոլերով։