Լուգանսկը կմիանա ՌԴ-ին․ ինքնահռչակ հանրապետության ղեկավար

Լուգանսկը կմիանա ՌԴ-ին․ ինքնահռչակ հանրապետության ղեկավար

Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը կանխատեսել է, որ Լուգանսկը կմիանա ՌԴ-ին։ Հիշեցնենք, որ Արցախին առնչվող յուրաքանչյուր խնդրի հետ կապված, մասնավորապես,օրինակ, նախկին ազատագրված տարածքերում սիրիացի վարձկանների առկայության, ռուսաստանցի խաղապահները նշում են, թե սա բարդ է, քանի որ դե յուրե սա Ադրբեջանի տարածք է և այլն։

Ինչևէ, Պասեչնիկի խոսքերը մեջբերել է .«РИА Новости»-ին։

«Մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ։ Ես կասկած չունեմ, որ Դոնբասը կդառնա Մեծ Ռուսիայի մաս, երբ կգա ժամանակը և մեզ, իհարկե, մեծ ապագա է սպասում», - հայտարարել է Պասեչնիկը։

Նա նշել է, որ ՌԴ-ն հիմա արդեն կանոնավոր կերպով Դոնբասին տրամադրում է հումանիտար օգնություն, որը կենսական նշանակություն ունի տարածաշրջանի համար։

Փետրվարին Պասեչնիկը հայտարարել էր, թե Կիևը որևէ առաջընթաց չի գրանցել Դոնբասի խնդրի կարգավորման հարցում։